Քայլի Ջենները հուզվել է՝ պատմելով իր արտաքինին ուղղված զզվելի մեկնաբանությունների մասին

Քայլի Ջեները հուզվել է՝ պատմելով իր արտաքինին ուղղված տհաճ մեկնաբանությունների մասին։ «Հրաշք է, որ ես դեռ պահպանում եմ ինքնավստահությունս եւ կարող եմ նայել հայելուն ու մտածել, որ ես գեղեցիկ եմ»,- «The Kardashians»-ի վերջին դրվագներից մեկում նա խոստովանել է քրոջը՝ Քենդալ Ջեններին։

Քայլին պատմել է Փարիզում կայացած նորաձեւության շաբաթի մասին, որին մասնակցել է 2023թ. սեպտեմբերին։ Նա որոշել է ներկայանալ նվազագույն դիմահարդարմամբ եւ դարձել է հարձակումների եւ քննադատության թիրախ։

«Ես մշտապես իմ մասին զզվելի բաներ եմ լսում»,- ասել է նա պրոդյուսերին կադրից դուրս եւ ավելացրել, որ ուշադրության կենտրոնում գտնվելու 10 եւ ավելի տարիներ հետո «դա պարզապես հոգնեցնում է»։ Քայլին հարց է տվել, թե ինչու են մարդիկ կարծում, որ կոպիտ մեկնաբանություններ թողնելը նորմալ է։

Ի վերջո, նա լաց է եղել։ «Ես երբեք մինչ այժմ լաց չեմ եղել այս առիթով, բայց կարծում եմ, որ դա իսկապես ազդել է ինձ վրա»,- նշել է Քայլին՝ կատակելով, որ զրույցը նման էր թերապիայի։

Share This