Քահանա՝ պատերազմում զոհված հերոսի հայրն ընդդեմ Փաշինյանի. «Նեռը հարձակվել է Սուրբ Եկեղեցու վրա»

ՌԴ Կալինինգրադ քաղաքի հոգևոր հովիվ, պատերազմում որդի կորցրած Տեր Գառնիկ քահանա Լոռեցյանը գրում է.

«Խստաբար դատապարտում եմ ՀՀ ներկա պատիժ-վարչապետի և իր խմբակի անօրինակ, սանձարձակ, հակաազգային, հակամարդկային և հակաեկեղեցական քայլերը։

Լինելով 2020 թ. 44֊օրյա պատերազմում զոհված հերոս զինվորի հայր` կրկնակի իրավունքով հայտարարում եմ, որ նիկոլ փաշինյանը ոչ միայն տանուլ է տվել մեր երկրի շահերը արտաքին քաղաքական դաշտում, մտածված հանձնել Արցախը և անօթևան դարձրել արցախահայությանը, խարխլել ազգապահպանման ու բարոյական ավանդությունները, այլև գիտակցաբար կատարելով թուրք տերերի հրամանները, իր պիղծ ու արյունոտ ձեռքերով անամոթաբար սասանում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմքերը։ Մերօրյա այս նեռը հարձակվել է 1700֊ամյա այն Սրբության վրա, որը պահել֊պահպանել է մեր ժողովրդի հավատքը, ինքնությունը, հոգու լույսը և բերել հասցրել 21֊ րդ դար։

Իմ սիրելի ժողովուրդ, չտրվեք նեռի սադրանքներին, սուտ ու շինծու մեղադրանքներին, պաշտպանեն’ք մեր Եկեղեցին, մեր սրբությունները և մեր հայրենիքը։
Աստված մեզ օգնականի»:

Share This