Փաշինյանն ինքն է շոու անում. Այցելել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի

Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի սահմանապահ Ոսկեպար գյուղի սուրբ Աստվածամայր եկեղեցի։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում, խոսելով Ոսկեպարի՝ 7-րդ դարի սուրբ Աստվածածին եկեղեցում եպիսկոպոսաց պատարագ անցկացնելու մասին, հայտարարել էր.
«Հոգևորականներ կան, հիշել են, որ այնտեղ եկեղեցի կա, շոու-պատարագ են անում, քանի՞  անգամ են էդ եկեղեցու մասին հիշել ու էդ եկեղեցում պատարագ արել»։

Ի պատասխան՝ ապրիլի 12-ին ուրարակիր Թովմաս Առաքելյանը տարածեց փաստերով պատրաստված տեսանյութ, որտեղ երևում է, որ առաջին եպիսկոպոսաց պատարագն այդ եկեղեցում  իրականացվել է 2018 թվականին։

Արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը՝ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն ասել էր. «Тhe show must go on»։

Share This