Փաշինյանը հանդիպել է Արաբկիրի ուսանողների հետ և ներկայացրել «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արաբկիր վարչական շրջանի մի խումբ ուսանողների և աշակերտների հետ, որի ընթացքում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը։
Վարչապետը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են գաղափարախոսության սկզբունքներին, Պատմական և Իրական Հայաստանների հայկեցակարգերի հարաբերություններին։
Նմանատիպ հանդիպումների շարքը կկրի շարունակական բնույթ։
