Փաշինյանը Համբուրգից կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը նպատակ չէ, բայց ԵՄ անդամ դառնալը նպատակ է: Այս մասին Համբուրգում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հասկանում ենք, որ Եվրասիական տնտեսական միության և ԵՄ միաժամանակյա անդամակցությունը հնարավոր չէ, և հասկանում ենք, որ կա ինչ-որ մի կետ, որ պետք է որոշում կայացնենք: Բայց այսօր այդ կետը չէ: Այսօր նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա, իսկ եթե չկա՝ ինչու կայացնենք»,- ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը զրույցի ընթացքում նշեց՝ Համբուրգից մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին:

«Մենք խորացնում ենք հարաբերությունները ԵՄ-ի հետ և ես այստեղից մեկնում եմ Մոսկվա»,- ասել է Փաշինյանը։

Share This