«Ցավոտ հուշեր՝ իմ ամուսնությունից»․ Բիլ Գեյթսի նախկին կինը՝ Էփշտեյնի ու Գեյթսի կապերի մասին
Միլիարդատեր բարերար Մելինդա Ֆրենչ Գեյթսը հայտարարել է, որ իր նախկին ամուսնու՝ Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսի անունը, որը հիշատակվում է հանգուցյալ հանցագործ Ջեֆրի Էփշտեյնին վերաբերող նոր փաստաթղթերում, արթնացնում են իր ամուսնության «շատ ցավոտ ժամանակների հիշողություններ»․ գրում է BBC-ն։
Գեյթսի նախկին կինը Wild Card փոդքասթին ասել է, որ «աներևակայելի տխրություն» է զգում Էփշտեյնի գործով մեղադրանքների կապակցությամբ, և որ գրառումներում նշված անձինք, այդ թվում՝ իր նախկին ամուսինը, պետք է արձագանքեն դրանց։
«Շատ ուրախ եմ, որ հեռու եմ այս ամբողջ կեղտից»,- ասել է Մելինդան։
Զույգն ամուսնալուծվել է 2021 թվականին՝ 27 տարվա ամուսնությունից հետո։
ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած փաստաթղթերում ներառված է Էփշտեյնի գրառումներից մեկը, որտեղ նա պնդում է, որ Բիլ Գեյթսը վարակվել է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությամբ։ Գեյթսն, իր հերթին, այդ պնդումն անվանել է «աբսուրդ»։
Հիշեցնենք, որ Ջեֆրի Էփշտեյնը մեղադրվում էր սեռական շահագործման նպատակով մարդկանց առևտրի համար։ Նա ձերբակալվել է 2019 թվականի հուլիսի 7-ին։ Մեկ ամիս անց նրան մահացած են գտել Նյու Յորքի բանտում։ Մահվան պատճառն ինքնասպանությունն էր։
