Տոնոյանի դեմքով Փաշինյանը ցանկանում է տեղի ունեցած աղետի պատասխանատու կարգել բանակը. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Կարևոր չէ՝ մեզանից ով ինչ վերաբերմունք ունի ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ: Փաստն այն է, որ նա շարունակում է անազատության մեջ մնալ Փաշինյանի կամայական որոշմամբ, ընդ որում՝ քաղաքական պատճառներով: Նրա դեմքով Փաշինյանը ցանկանում է տեղի ունեցած աղետի պատասխանատու կարգել բանակը, ԶՈւ-երին՝ սեփական կաշին փրկելու նպատակով»։
