Տղամարդը խաբել է ոստիկաններին՝ ասելով, որ իր 14-ամյա դուստրը ահաբեկչություն է նախապատրաստում.

Դաղստանի բնակիչը և հանրապետության շրջաններից մեկի պատգամավորը ոստիկանություն է ներկայացրել իր տասնչորսամյա դստերը, երբ վերջինս կռվել է ծնողների հետ և հեռացել տնից, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

Վրդովված հայրը որոշել է, որ ավելի արագ կլինի անառակ երեխային տուն վերադարձնել, եթե ասի, որ նա ահաբեկչություն է ծրագրում։ Նա զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ տնից դուրս եկած դուստրն իր հետ ունի երեք կիլոգրամ տրոտիլ, եւ նա պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել։

Աղջկան հետախուզման մեջ են մտցրել։ Նրան գտել են ընկերոջ մոտ։

Տղամարդը խոստովանել է, որ տրոտիլի և ահաբեկչության մասին պատմությունները իր հորինածն են։ Նրան սպառնում է քրեական պատիժ՝ մոտալուտ ահաբեկչության մասին սուտ հաղորդման համար:

Share This