Տեղի կունենա Հովհաննես Թումանյանի հեքիաթներին նվիրված փառատոն
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից գործող Մշակութային կենտրոնում այս տարվա փետրվարի 8-ից մարտի մեկն ընկած ժամանակահատվածում տեղի կունենա «Հեքիաթը հորինվածք է, բայց ունի ակնարկներ» առաջին փառատոնը, որը նվիրված է լինելու Հովհաննես Թումանյանի հեքիաթներին։ Փառատոնի ժամանակ անցկացվելու է կրթական ոլորտում աշխատող մասնագետների գործնական դասընթաց։ Աիդա Մարանջյանն իրականացնելու է «Շուն նու կատուն» հեքիաթի վերլուծությունը։ Կլինեն նաեւ դասախոսություններ, ստեղծագործական աշխատանք երեխաների հետ, վարպետաց դասեր, հեքիաթների բովանդակությամբ պատկերաշարային էքսկուրսիաներ։ Արդեն մարտին կիրականացվի «Բարեկենդան» անվանումը կրող ինտերակտիվ տոնակատարությունը՝ ժողովրդական խաղերով, հյուրասիորթւամբ ու երգուպարով։ Փառատոնը կազմակերպվել է «Նռան հատիկ» Հայկական մանկական կենտրոնի կողմից։ Նպատակը՝ ցույց տալ, որ հեքիաթները հանդիսանում են ժողովրդական իմաստության անտակ տակառ, բացահայտել հայոց լեզվի գեղեցկությունն եւ բարբառների յուրահատկությունը, հեքիաթների կիրառականության բազմակողմանիությունը։
