Տավուշը Հայաստան էր և վերջ
Մինչ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը իրենից գոհ հայտարարում է, որ մենք հող հանձնող չենք, բայց տավուշցիները իրենց մտավախությունների մասին են պատմում տեսախցիկների առաջ, իրենց շրջապատում։ Տավուշցիները շատ լավ գիտեն, որ արյան վերջին կաթիլն էլ,որ կռվեն Նիկոլ Փաշինյանը վերջի պահին կփոխի խաղի կանոնները`հօգուտ Ադրբեջանի։ Այսինքն`մարդկանց կպարտադրի նահանջել, որովհետև Տավուշը մի ժամանակ էր Հայաստան և վերջ, իսկ նախկինները վաղուց թշնամու հետ կտրել-կապել էին, որ Տավուշի մարզից պիտի այսպես կոչված անկլավները վերադարձվի Ադրբեջանին։ Փաշինյանը ամեն գնով ահաբեկում է մարդկանց, որ էլ ոչ մի տեսական հնարավորություն չկա այդ դավադիր ծրագրից հետ կանգնելու։ Փաշինյանը մի կարևոր հանգամանք ևս արհամարհում է, որ նման հարցերը պիտի ոչ թե ժողովրդի մեջքի հետևում լուծի, այլ հանրաքվեի միջոցով։Այս իշխանությունները վեց տարիների ընթացքում ապացուցել են, որ իրենք հող հանձնող չեն, ոչ էլ ձրի հող նվիրող, ծախում են`հանգիստ խղճով ու բաց ճակատով։ Կարևորն այն է, որ Փաշինյանին դեռ ծափ տվողներ կան և ոտքերի տակ մատաղ անողներ, քանի դեռ իրենք մատաղ չեն եղել։
