Տակասի Մուրակամին ներկայացրել է Ohana Hatake կոշիկի բրենդը
Տակասի Մուրակամին (Takashi Murakami) պաշտոնապես ներկայացրել է նորագույն ստեղծագործական նախագիծը եւ իր տեսակի մեջ առաջին Ohana Hatake կոշիկի բրենդը։ Բրենդի անվանումը փոխ է առնված ճապոներեն բառերից, որոնք նշանակում են «ծաղիկների դաշտ», գրել է Hypebeast-ը։

Մեկ տարվա ընթացքում նախագիծն ազդարարել է սահմանափակ թողարկմամբ երեք արտադրանքի մասին, որոնցից մեկը Ohana Full-Bloom հողաթափերն են, որոնք արտադրվել են BLACKPINK-ի հետ համագործակցությամբ։ Այժմ Ohana Hatake-ն պաշտոնապես ներկայացվում է երկու ինքնատիպ սիլուետներով, որոնք ներառում են նոր երանգներ Ohana Full-Bloom-ի համար, ինչպես նաեւ միանգամայն նոր մոդել՝ Surippa Ohana անվանմամբ, դրանք բոլորը ստեղծված են կոշիկի գծով VIOLET ST-ի փորձագետների հետ համագործակցությամբ։

Ohana Full-Bloom նոր հողաթափերը ներկայացված են երկու գույնով՝ «ծիրան» եւ «ազնվամորու վարդագույն»։ Surippa Ohana-ի առաջին տարբերակը կներկայացվի ավելի ուշ «Rust» գունային գամմայով։

«Ես ձգտում եմ արտահայտել այն, ինչն ուսումնասիրում է կապը ամերիկյան եւ ճապոնական մշակույթների միջեւ։ Ինձ շատ դուր կգար, եթե նրանք, ովքեր կրում են այս բոկոտիկները, կարողանային զգալ, թե ինչպես է թիմին հաջողվել ստեղծել մի ինչ-որ հիանալի բան իմ ոչ ստանդարտ, խենթ գաղափարներից»,- նշել է Մուրակամին։
