Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների 30.7%-ը համարվում է Վրաստանի ռեզիդենտ
Վրաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների 30.7%-ը համարվում է Վրաստանի ռեզիդենտ, նշված է միջազգային ճանապարհորդություններից Ազգային բանկի ստացած եկամուտների վերաբերյալ հրապարակված տվյալներում։
«2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Վրաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների 30.7%-ը գնահատվում է որպես 1 տարուց ավելի ժամկետով բնակվող կամ Վրաստանում 1 տարուց ավելի մնալու մտադրություն ունեցող։ Համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի մեթոդաբանության՝ նրանք հանդիսանում են Վրաստանի ռեզիդենտներ, և նրանց կատարած ծախսերը չեն ներառվում միջազգային ճանապարհորդություններից ստացված եկամուտների մեջ», — կարդում ենք Ազգային բանկի ներկայացրած տվյալներում։
Հարկ է նշել նաև, որ անցյալ տարի Վրաստանը միջազգային ճանապարհորդություններից ստացել է ընդհանուր առմամբ 4 մլրդ 690 մլն ԱՄՆ դոլարի եկամուտ։ Դրա գրեթե 15%-ը բաժին է ընկնում Ռուսաստանից ժամանած ճանապարհորդներին, որոնք ծախսերի տեսանկյունից զբաղեցնում են առաջին տեղը։
Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2025 թվականին Վրաստանում ռուս այցելուների թիվը տարեկան կտրվածքով աճել է ևս 11.1%-ով՝ կազմելով 1 մլն 579 հազար 764 մարդ։ Այս ցուցանիշով Ռուսաստանի քաղաքացիներն առաջին տեղում են օտարերկրյա այցելուների շարքում։
