Վրաստանը պատմական հաղթանակ տարավ ու դուրս եկավ փլեյ-օֆֆ(տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության վերջին` երրորդ տուրում, մրցաշարի նորեկ Վրաստանի ազգային հավաքականը F խմբում 2-0 հաշվով հաղթեց Պորտուգալիայի թիմին։

Հաշիվը բացվեց արդեն երկրորդ րոպեին. իտալական «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան դիպուկ հարվածով ավարտեց իր թիմի նախաձեռնած գրոհը։
Վրացիները 57-րդ րոպեին ավստրիական ԼԱՍԿ-ի կիսապաշտպան Օթար Կիտիեշվիլիի ջանքերով վաստակեցին 11-մետրանոց։ Գնդակին մոտեցավ  Ժորժ Միկաուտաձեն, որը գրավեց մրցակցի դարպասն ու հաշիվը դարձրեց 2-0։

Խմբի մյուս խաղում  Թուրքիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Չեխիային։

Պորտուգալիան 6 միավորով F խմբում գրավեց առաջին տեղը։ Թուրքիան նույնքան միավորով երկրորդն է, իսկ  Վրաստանը 4 միավորով` երրորդը։ Չեխիան 1 միավորով  եզրափակեց խումբը։

Վրաստան – Պորտուգալիա` 2-0 (տեսանյութ)

Չեխիա – Թուրքիա` 1-2 (տեսանյութ)

Share This