Վլադիմիր Պուտինը պատրաստ է Դոնալդ Թրամփի հետ քննարկել Ուկրաինայի հարցի կարգավորումը

Դոնալդ Թրամփի խորհրդականները նրան երեք ծրագիր են առաջարկել Ուկրաինայի կողմից զիջումներովԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները հրապարակավ և մասնավոր կարգով առաջարկներ են ներկայացնում Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, որոնք բոլորն էլ պարունակում են նրա տարածքային զիջումները Ռուսաստանին, այս մասին հայտնում է Reuters տելեգրամյան ալիքը՝ վկայակոչելով Հանրապետականի չորս խորհրդականներին։

Նրանց տվյալներով՝ Թրամփը դեռ չի հրավիրել աշխատանքային խումբ՝ Ուկրաինայի հարցով խաղաղ ծրագիր ստեղծելու համար։ Փոխարենը Հանրապետականի թիմում մշակվում են գաղափարներ և առաջարկներ, թե ինչպես են պատկերացնում խաղաղության ծրագիրը։

Այսպես, եթե բանակցություններից հրաժարվի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ապա Վաշինգտոնը կդադարեցնի ռազմական աջակցությունը Կիևինիսկ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ապա օգնությունը կավելանա։ Սակայն, ի վերջո, խաղաղության համաձայնագիրը կախված կլինի Թրամփի, Զելենսկու և Պուտինի անմիջական շփումից:

Ներկա պահին խաղաղ պլանի վերաբերյալ երեք գլխավոր առաջարկ կա՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ քիթ Քելլոգից, փոխնախագահի թեկնածու Ջեյմս Դեւիդ Վենսից և Ազգային հետախուզության նախկին ղեկավար Ռիչարդ Գրենելից: Դրանք բոլորը ենթադրում են տարածքային զիջումներ Ուկրաինայի կողմից և Կիևի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարում։

Այսպես, Քելլոգի ծրագիրը, որը հեղինակել է Ազգային անվտանգության խորհրդի նախկին աշխատակից Ֆրեդ Ֆլեյցը, կոչ է անում սառեցնել ներկայիս առաջնագծերը։ Մեկ այլ առաջարկի համաձայն՝ Ուկրաինան կստանա ԱՄՆ անվտանգության երաշխիքներ, որոնք կարող են ներառել զենքի մատակարարումների ավելացում խաղաղության համաձայնագրի կնքումից հետո:

 

Share This