Վիկտոր Օրբանը նշել է, որ Զելենսկին մերժել է իր` կրակի դադարեցման առաջարկը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու նպատակով Ուկրաինայում ժամանակավոր հրադադարի մասին իր առաջարկը դուր չի եկել երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։

Այնուամենայնիվ, շվեյցարական Die Weltwoche շաբաթաթերթին տված հարցազրույցում կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ այս թեմայով Կիևի հետ երկխոսությունը կշարունակվի։

Հուլիսի 2-ին Կիև այցելած Օրբանը Զելենսկու հետ բանակցություններից հետո ասել է, որ առաջարկել է զինադադար հաստատել՝ Ռուսաստանի հետ բանակցություններ նախապատրաստելու համար, սակայն Զելենսկին չի համաձայնվել:

Նա պարզաբանել է, որ Զելենսկին նախկինում ունեցել է հրադադարի անհաջող փորձ, որը, նրա կարծիքով, օգուտ չի տվել Ուկրաինային:

Օրբանը նշել է, որ այցի ընթացքում նա հասկացել է Զելենսկիի դիրքորոշումը:

Share This