Վարդապետյանի հրամանով` դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի դեկտեմբերի և 2026 թվականի հունվար-փետրվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
Մասնավորապես՝
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Գագիկ Հայրապետյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին:
Վահան Սարգսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:
Էդուարդ Հովհաննիսյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնից:
Միլենա Մանուկյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության դատախազի պաշտոնին:
Գոհար Արասխանյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության դատախազի պաշտոնին:
Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Մարիա Հովհաննիսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
Անահիտ Բաղդասարյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
Արսեն Թումանյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
