Վարդան Ղուկասյանին տեղափոխել են բժշկական կենտրոն

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին տեղափոխել են բժշկական կենտրոն։ Այս մասին Ambion.news-ը տեղեկացավ Ղուկասյանի փեսայից՝ Ավետիս Առաքելյանից, ով այս պահին Գյումրիի քաղաքապետի ԺՊ-ն է։

«Երեկ են տեղափոխել, հետազոտություններ պետք է անցնի, ճիշտն ասած՝ այլ մանրամասներ չգիտեմ», – ասաց Առաքելյանը։

Առողջապահության նախարարության Քրեակատարողական բժշկական ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Նաիրա Բաբայանը ambion.news-ի հետ զրույցում ո´չ հերքեց, ո´չ հաստատեց տեղեկությունը:

Միայն ասաց, որ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքում Ղուկասյանն ուղեգրված է անցնելու հետազոտություն:

Share This