Վարդան Ղուկասյանը՝ ԱՄՆ-ից. «ԴՕԿ կուսակցությունը պատրաստ է վերցնել երկրի ղեկը»
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Խոսում է ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, ՕՐԵՆՔ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ կուսակցության պատվավոր նախագահ
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ՝ ԱՄՆ-ից
Հարգելի՛ հայրենակիցներ,
Չնայած իմ վարչական կալանքի պայմաններին, ամեն օր ստանում եմ տասնյակ նամակներ աշխարհի տարբեր անկյուններից՝ բողոքներ, առաջարկություններ, ծրագրեր և խոստումներ։ Դրանք վկայում են, որ մեր գաղափարական շարժումը շարունակում է աճել և վերածվել համազգային հզոր հոսանքի։
Այս պահից սկսած՝ հայտարարում եմ, որ բոլոր ,անխըտիր բոլոր հարցերով իմ լիազորությունները փոխանցում եմ փաստաբան Լևոն Բաղդասարյանին, տալով նրան բացառիկ իրավունքներ ներկայացնելու իմ և մեր կուսակցության շահերն անխըտիր բոլոր հարթակներում
Ի գիտություն ԴՕԿ կուսակցության ղեկավարության, անդամների, նվիրյալների և ընտրողների՝ ես լիակատար վստահություն եմ հայտնում պարոն Լևոն Բաղդասարյանին, ով այսուհետ նաև զբաղեցնելու է նախընտրական շտաբի պետի պաշտոնը։
Այսօր ԴՕԿ կուսակցությունն իմ գլխավորությամբ ըստ ամենամեղմ հաշվարկների, ունենք ավելի մեծ հանրային վստահություն և ձայներ, քան բոլոր մյուս քաղաքական ուժերը միասին վերցրած։
Օրեր առաջ ես հանդես եկա կոչով՝ բոլոր քաղաքական առողջ ուժերին միավորվելու հանուն պետության և ժողովրդի։ Մինչև 2025 թ. դեկտեմբերի 1-ը այդ ուժերին տալիս եմ դիվանագիտական անձնագիր՝ կողմնորոշվելու և միանալու մեր համահայկական շարժմանը։
Դեկտեմբերի 1-ից հետո հանրության դատին կներկայացնեմ
ԴՕԿ կուսակցության ընտրություններին մասնակցող 131 պատգամավորական միասնական թեկնածուների անվանացանկը,
Կառավարության կազմը,
՝ ՀՀ նախագահի թեկնածուին։
Որոշված է՝
ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, ՕՐԵՆՔ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է դաշինքով։
Հարգանքով՝
Վարդան Ղուկասյան
ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ
ԱՄՆ, 2025 թ.
