Վահագն Չախալյանն արդարացվել է

Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանն արդարացվեց։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

«Դեպքի բազմաթիվ տեսագրություններում պարզ երևում էր, որ անձի գործողություններում խուլիգանության հանցակազմ չկա»,-նշել է պաշտպանը:

Հիշեցնենք, Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 16-ին, ՀՀ կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում դրա մի քանի մասնակիցների կողմից կատարվել է խուլիգանություն, մասնակիցների թվում է եղել նաև «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը:

Share This