Վահագն Մկրտչյանը, նշանակվել է Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի տնօրեն

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի որոշմամբ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը` Վահագն Մկրտչյանը նշանակվել է Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի տնօրեն։
Հիշեցնենք, որ մասնագիտությամբ ատամնաբույժ Վահագն Մկրտչյանը 2023 թվականի մարտից, մինչեւ ՔՊ-ի «Բալասանյան դաշինքի» հետ հուշագրի խզումը, զբաղեցնում էր Գյումրիի փոխքաղաքապետի պաշտոնը։
Նշենք, որ 30-ամյա Վահագն Մկրտչյանը 2021 թվականի ապրիլից մինչև փոխքաղաքապետի աթոռը զբաղեցնելն իր մասնագիտությամբ էր աշխատում։
