Վազգենը կշարունակի մնալ բանտում․ փաստաբան

Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը: Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Ցավոք Վազգենը կշարունակի մնալ բանտում…»,-գրել է փաստաբանը։

Հիշեցնենք՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով: Հաղորդումը իրավապահներին ներկայացրել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը Վազգեն Սաղաթելյանից պահանջում է 2 միլիոն դրամ փոխհատուցում, ինչպես նաև հրապարակային ներողություն սոցցանցի անձնական էջում՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Share This