Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, 2352 տարվա ազատազրկում է սպառնում
Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, 2352 տարվա ազատազրկում է սպառնում։
⚖️ Ստամբուլի գլխավոր դատախազությունը հրապարակել է այս տարվա մարտին կալանավորված նախկին քաղաքապետի` Էքրեմ Իմամօղլուի դեմ մեղադրական եզրակացությունը: Ստամբուլի նախկին քաղաքապետի գործում 402 մարդ է ներգրավված, որոնցից 105-ը ձերբակալված են:
📎Դատախազության եզրակացությունը բաղկացած է 3900 էջից, դրանում կան հանցավոր կազմակերպություն ստեղծելու, կաշառքի և խարդախության մեղադրանքներ: Իմամօղլուին անվանում են «հանցավոր կազմակերպության հիմնադիր և առաջնորդ», նրան մեղսագրվում է 142 հանցագործություն:
Իմամօղլուի գործունեության հետևանքով հասցված վնասը գնահատվում է մոտ 160 մլրդ թուրքական լիրա (մոտ 3,7 մլրդ դոլար) և 24 մլն դոլար: Ստամբուլի դատախազությունը նրա համար պահանջել է 828 տարի երկու ամսից մինչև 2352 տարվա ազատազրկում։
