«Սպիտակ օձիքներ» սերիալը կվերսկսվի
«Սպիտակ օձիքներ» սերիալի երկրպագուները ցնծության մեջ են: Սերիալի ստեղծող Ջեֆ Իսթինը հաստատել է, որ դրա թարմացված տարբերակը վերջապես մշակման փուլում է։
«Մենք պատրաստվում ենք վերսկսել այն: Ես գրում եմ սցենարը»,-ասել է Իսթինը, որին մեջբերում է Variety-ն: Պրոֆեսիոնալ հեռուստափառատոնին նա հայտնվել էր սերիալի աստղեր Մեթ Բոմերի, Թիմ Դեյքեյի եւ Թիֆանի Թիսսենի կողքին, որոնք, ինչպես սպասվում է, կրկին կխաղան իրենց դերերը սերիալում։ «Ես վերադառնում եմ»,-բացականչել է Բոմերը:
«Սա ֆանտաստիկ սցենար է, որը պատասխանում է բոլոր հարցերին, որոնք շոուի հետեւորդները կարող էին ունենալ»,-հավելել է ԴեՔեն:
Սերիալի վերագործարկումը նաեւ ակնկալվում է հարգանքի տուրք մատուցելու հանգուցյալ Ուիլի Գարսոնին, ով օրիգինալ սերիալում մարմնավորել է Մոզիին: Գարզոնը մահացել է 2021 թվականին։
