Սպերցյանը՝ ՌՊԼ մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը «ՌՊԼ հերոսներ» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է 2023/2024 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Մրցաշրջանի կիսապաշտպան» անվանակարգում ֆինալիստների եռյակն այսպիսին էր․

Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»);
Դանիլ Պրուցև («Սպարտակ»);
Անտոն Միրանչուկ («Լոկոմոտիվ»)։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է ՌՊԼ 29 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Share This