Սուրճ խմելու դրական հատկությունները

Գոյություն ունեցող 9 հետազոտությունների արդյունքների ամփոփումը, որում մասնակցել էին ավելի քան  430000 մարդ, ցույց է տվել, որ սուրճը նվազեցնում է լյարդի ցիռոզի զարգացման հավանականությունը: Ցիռոզը հանդիսանում է պոտենցիալ մահացու հիվանդություն, որը չունի ոչ մի բուժում: Այդ հիվանդությունը  դառնում է տարեկան ամբողջ աշխարհում ավելի քան 1 միլիոն մարդու մահվան պատճառ: Այն կարող է առաջանալ հեպատիտից, չափից շատ  ալկոհոլի սպառումից, իմունային խանգարումներից  ու   լյարդի  ճարպային հիվանդությունից, որը կապված է ճարպակալման ու շաքարային դիաբետի հետ:

Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ  նշված հիվանդության առաջացման հավանականությունը կարող է նվազեցնել բոլորիս շատ  լավ հայտնի ըմպելիքի օգտագործման շնորհիվ:

Դիտարկված ուսումնազիրություններում  1990 մարդ տառապում էին լյարդի ցիռոզով: 9 հետազոտություններից 8-ում սուրճի օգտագործման մակարդակի բարձրացումը պայմանավորված է եղել վերջինիս օգտագործման հետևանքով ցիռոզի զարգացման մակարդակի նվազման հետ: Իրականացված բոլոր հետազոտություններում, բացառությամբ մեկի, ցիռոզի զարգացման հավանականություը շարունակել է նվազել օգտագործվող սուրճի քանակության աճի մակարդակի հետ զուգահեռ:

Մասնագետները պարզել են, որ օրական 2 բաժակ սուրճի օգտագործումը նվազեցնում է ցիռոզի զարգացման հավանականությունը 44%-ով, 3 բաժակի օգտագործումը ՝57%-ով, իսկ 4 բաժակի դեպքում այդ հավանականությունը հավասարվել է 65%-ի:

Սակայն հետազոտության արդյունքները դեռևս թողել են  որոշ անպատասխան հարցեր: Օրինակ, հետազոտություններից մեկի արդյունքները ցույց են տվել, որ գոյություն ունի ֆիլտրացված, սակայն չեփած սուրճի օգտագործման  ու ցիռոզի զարգացման մակարդակի նվազման միջև ուժեղ կապ:

Մասնագետները նշում են, որ սուրճը ինքնին բարդ խարնուրդ է, որը պարունակում է հարյուրավոր քիմիական միացություններ ու ներկայումս հայտնի չէ, թե նրանցից որոնք են օգտակար լյարդի համար:

Շատ կարևոր է նաև նշել, որ սուրճը չի հանդիսանում բավարար հզոր միջոց, որպեսզի կարողանա հակազդել ապրելակերպի գործոնների վրա, որոնք կարող են բավականին լուրջ վնասել լյարդը: Չնայած սուրճը պարունակում է հակաօքսիդանտային ու հակաբորբոքային հատկություններ, օրական մի քանի բաժակ սուրճի օգտագործումը չի կարող  լիովին նվազեցնել այն վնասը, ոը օրգանիզմը կրում է նստակյաց ապրելակերպի, ավելորդ քաշի, ալկոհոլի չափից շատ օգտագործման ու անառողջ սննդի հետևանքով:

 

Աղբյուրը՝ gogetnews.info

Share This