Սուրճը կարող է արդյունավետ միջոց լինել աղիքային բակտերիաների դեմ պայքարում. գիտնականներ

Տեխասի համալսարանի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ սուրճը կարող է բնական հակաբիոտիկ լինել: Մասնագետների խոսքով՝ այս ըմպելիքը կարող է ոչնչացնել աղիների բակտերիաները, ինչը պայմանավորված է նրանով, որ այն օժտված է թույլ լուծողական ազդեցությամբ ու խթանում է աղիների աշխատանքը: Գիտնականներն ուսումնասիրել են ըմպելիքի այս հատկությունն ու պարզել, որ այն կարող է բնական հակաբիոտիկ համարվել:

Մինչ հետազոտությունը համարվում էր, որ սուրճի լուծողական ազդեցության պատճառը դրանում պարունակվող կոֆեինն է, որը խթանում է փոխանակման գործընթացները, սակայն մի քանի փորձարկումից հետո պարզ է դարձել, որ անգամ կոֆեին չպարունակող սուրճը կարող է նպաստել աղիների մկանների կծկումներին, ուստի մասնագետները որոշել են պարզել, թե ինչով է պայմանավորված նման առանձնահատկությունը:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ սուրճը կարող է մասնակիորեն ոչնչացնել աղիներում գտնվող բակտերիաները: Գիտնականները հայտնաբերել են, որ այս ըմպելիքի սիրահարների կղանքի նմուշներում ավելի քիչ միկրոօրգանիզմներ են պարունակվում, քան այն մարդկանց կղանքի նմուշներում, ովքեր սուրճ չեն օգտագործում: Սա նշանակում է, որ սուրճը կարող է հիանալի հակաբակտերիալ միջոց լինել ու դրական ազդեցություն ունենալ մարդկային օրգանիզմի վրա, ուստի կարող է կիրառվել սննդաբանության ու բժշկության շրջանակներում:

Share This