Սուեզի ծոցի բեկվածքի լայնացումը շարունակվում է
Սուեզի ծոցում շարունակվում է Աֆրիկյան եւ Արաբական լիտոսֆերային սալերը բաժանող բեկվածքի դանդաղ լայնացման գործընթացը։ Երկար ժամանակ ընդունված էր կարծել, որ այդ միտումը դադարել է մոտ հինգ միլիոն տարի առաջ, բայց ժամանակակից դիտարկումները վկայում են հակառակի մասին։ Շարժը շարունակվում է, թեեւ դրա արագությունը ծայրահեղ դանդաղ է՝ տարեկան կես միլիմետր, պատմել է agupubs.onlinelibrary.wiley.com-ի հրապարակումը։
Հայտնի է, որ մարջանի խութերի գոյացումը ջրային ավազանում սկսվել է մոտ 28 միլիոն տարի առաջ, բայց այսօր էլ այն տեկտոնական գործընթացների կարեւոր ցուցիչ է, տեղեկացրել է Planet Today-ը։ Երկրաֆիզիկոսները նշել են, որ նոր տվյալները պահանջում են վերանայել պատկերացումները բեկվածքների մեխանիզմի մասին․ պարզվել է, որ դրանք կարող են ոչ միայն հանգել կամ ձեւավորել օվկիանոսային ավազաններ, այլեւ դանդաղեցնել ակտիվությունը՝ կենսունակությունը պահպանելով։
Նշվել է նաեւ ծովային կաթնասուն կենդանու՝ ծովային կովի (դյուգոն) վերադարձի մասին, որն անհետացել էր այդ ջրային ավազանից մոտ երեք տասնյակ տարի առաջ։ Հետազոտությունում վերլուծվել են ռելիեֆի առանձնահատկությունները, հին գետահուների դիրքը եւ մարջանի խութերի վիճակը (դրանց բարձրությունն ավելացել է 18,5 մետրով)։ Ակտիվության մեծացման մասին են վկայում նաեւ ցածր հզորության երկրաշարժերը եւ հողի մակերեւույթի բարձրացումը․ տեկտոնական գործընթացները ծոցում շարունակվում են։
Բեկվածքի ակտիվության հիմնական կենտրոնը տեղափոխվել է դեպի Մեռյալ ծով մոտ հինգ միլիոն տարի առաջ, բայց խութերը Սուեզի ծոցում շարունակում են ավելանալ։ Այդ երեւույթի տեմպերը համադրելի են տեկտոնական տեղաշարժերի արագության հետ ԱՄՆ արեւմուտքում, ինչը, կարծում են մասնագետները, կարող է նոր խթան հաղորդել տարածաշրջանի սեյսմիկ ակտիվությանը։
