Սոմալիին պարենային օգնությունը կարող է դադարեցվել մի քանի շաբաթվա ընթացքում
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը հայտարարել է որ Սոմալիին սննդի օգնությունը կարող է մինչև ապրիլ դադարեցվել, եթե նոր ֆինանսավորում չապահովվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Պարենի համաշխարհային ծրագիրը հայտարարել է, որ մոտ 4.4 միլիոն մարդ բախվել է ճգնաժամային մակարդակի պարենային անապահովության, նրանցից գրեթե 1 միլիոնը տառապում է խիստ սովից:
«Ընտանիքները կորցրել են ամեն ինչ, և շատերն արդեն իսկ գտնվում են ճգնաժամի եզրին։ Առանց հրատապ պարենային աջակցության՝ պայմանները արագորեն կվատթարանան», – ասել է ծրագրի արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման տնօրեն Ռոս Սմիթը։
