Սննդային հավելումներից Ճապոնիայում մարդիկ են մահանում

Ճապոնական Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերությունը հայտնել է ևս երկու մարդու մահվան մասին, ովքեր նախկինում ընդունել են ընկերության արտադրած սննդային հավելումը: Այս մասն գրումէ «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Երեկ՝ մարտի 27-ին մենք երիկամային հիվանդություն ունեցող մարդու ընտանիքից լուր ստացանք, որ նա մահացել է։ Նա ընդունում էր Beni-koji Cholesterol Help անունով հավելումը։  Նույն օրը հայտնի դարձավ մեկ այլ մարդու մահվան մասին, որը հավելումն օգտագործում էր 2021 թվականից»,-նշել են ընկերությունից։

Դեռ անցած շաբաթ հայտնի էր դարձել երիկամային հիվանդությամբ տառապող  մարդու մահվան մասին, որը տևական ժամանկ օգտագործել է կարմիր խմորիչներով բրնձի սննդային հավելում։ Տվյալ անձի պատվերների վերաբերյալ տվյալների վերլուծությունից պարզ է դարձել, որ նա հավելումներն օգտագործել է վերջին երեք տարիների ընթացքում։ Վերջին պատվերը, ըստ տվյալների, եղել է 2024-ի փետրվարին։

Այս պահի դրությամբ գրանցվել է մահվան 2, ևս 106 մարդ  հոսպիտալացվել է։ Նրանց մեծ մասը այն մարդիկ են, որոնք ընդունում են անցած տարվա սեպտեմբերին թողարկված հավելումը։

Չորեքշաբթի օրը Օսակայի իշխանությունները, որտեղ գտնվում է ընկերության գործարանը, կարգադրել են հետ կանչել 1 միլիոն հավելումներ, որոնք պարունակում են ֆերմենտացված կարմիր բրինձ:

Պարզվել է, որ խոլեստերինի մակարդակը իբր իջեցնելու համար նախատեսված հավելանյութ ընդունելուց հետո առողջական վիճակի վատթարացման դեպքերի մասին առաջին հաղորդումներ ընկերությունը ստացել է այս տարվա հունվարին։  Այն ժամանակ հայտնի էր միայն հոսպիտալացման վեց դեպք։

Մարտի 22-ին Kobayashi Pharmaceutical ընկերությունը հայտարարել է կարմիր խմորիչով բրինձ պարունակող բոլոր ապրանքների հետկանչի մասին,   խնդրել է  52 գործընկեր ընկերություններ դադարեցնել իր արտադրանքի վաճառքը:

Share This