Սննդամթերքի որ տեսակներն են բարձրացնում քաղցկեղի զարգացման հավանականությունը

Գոյություն ունեն սննդամթերքի որոշակի տեսակներ, որոնց գործածությունը հարկավոր է սահմանափակել, քանի որ դրանք բարձրացնում են քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Այս մասին «Известия»-ի հետ զրույցում ասել է ուռուցքաբան Մարինա Սեկաչևան։

Ինչպես նկատել է մասնագետը, միայն մի մթերքի գործածությունը չի կարող է ազդել քաղցկեղի զարգացման հավանականության վրա, մինչդեռ ընդհանուր սննդակարգը կարող են բարձրացնել կամ նվազեցնել այդ հավանականությունը։

Ուռուցքաբանը հիշեցրել է, որ տևական ժամանակ մեծ քանակությամբ յուղոտ ու ածխաջրերով հարուստ սնունդ օգտագործելը հանգեցնում է ոչ միայն ճարպակալման, այլև օնկոլոգիական հիվանդությունների զարգացման։ Այնուամենայնիվ, այս մթերքից բացի, գոյություն ունեն նաև սննդամթերքի այլ տեսակներ ևս, որոնց գործածության դեպքում հարկավոր է ուշադիր լինել։

«Կարմիր միսն ու վերամշակում անցած մսամթերքը նույնպես բարձրացնում են աղիների ուռուցքների զարգացման հավանականությունը, մինչդեռ մանրաթելերով հարուստ մթերքը, կաթնամթերքն ու պանիրը նվազեցնում են քաղցկեղի այդ տեսակի զարգացման հավանականությունը։ Բացի այդ, հստակ հաստատվել է նաև քաղցկեղի որոշ տեսակների ու ալկոհոլի գործածության կապը։ Այսպիսով՝ մենք կարող ենք ազդել մեր առողջության վրա, սակայն համալիր կերպով, այլ ոչ թե որևէ հրաշագործ մթերքի կամ անգամ դեղահաբի գործածության միջոցով», – նշել է ուռուցքաբանը։

Share This