Սիրուշոն Մոսկվայում է․ երգչուհին Ռուսաստանում հանդես կգա համերգներով

Սիրուշոն Մոսկվայում է։ Երգչուհին նոր հրապարակումներով է կիսվել ինստագրամյան իր հետեւորդների հետ։ Նա տեղեկացրել է, որ հունիսի 2-ից համերգային շրջագայություն է ունենալու Ռուսաստանում։

Instagram-ում հրապարակած նոր լուսանկարներին կից Սիրուշոն գրել է, որ Մոսկվայում ելույթներ է ունենալու եւ հաղորդումներից մեկին հյուր է լինելու։

Իսկ կադրերում ոճային երգչուհին փայլել է իր նորաձեւ կերպարով։ Սիրուշոն կրում է մուգ կանաչ բլուզ, որի ներքո՝ սեւ տոպ, որը նա համադրել է մոխրագույն ջինսե տաբատի ու սուր քթով սեւ կոշիկների հետ։ Կերպարն, իհարկե, լրացրել են երգչուհու բրենդային զարդերը եւ մուգ ակնոցը։

Ինչ վերաբերում է շրջագայությանը՝ այն մեկնարկելու է Կրասնոյարսկում եւ եզրափակվելու է Սանկտ Պետերբուրգում։ Երգչուհին ելույթներ է ունենալու նաեւ Տյումենում, Եկատերինբուրգում, Կրասնոդարում, Կալուգայում, Դոնի Ռոստովում եւ Պյատիգորսկում։

Share This