Սիրիայի արդեն նախկին ընդդիմությունը Թուրքիայի աջակցությամբ, ուժեր է կուտակում Մանբիջի շրջանի քրդերի դեմ

Այսպես կոչված «Սիրիայի ազգային բանակի» (SNA) զինված կազմավորումները Թուրքիայի աջակցությամբ զգալի ուժեր են կուտակում Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիս-արևելքում գտնվող Մանբիջ շրջանում՝ հարվածելու քրդական ուժերի դիրքերին։ Այդ մասին հայտնում է լիբանանյան Al- Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական թղթակցին։

Մինչ այդ քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Հալեպի նահանգի հյուսիս-արևելքում գտնվող Մանբիջում կրակը դադարեցնելու ԱՄՆ միջնորդական ջանքերը անհաջող են եղել, որը նախաձեռնվել էր ամբողջ Սիրիայում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման Քրդական ինքնավար վարչակազմի նախաձեռնության համատեքստում:

«Ազգային բանակը», որին աջակցում է Թուրքիան, մեծ ուժեր է հավաքում Սիրիա-թուրքական սահմանին գտնվող Այն ալ Արաբ (Քոբանի) արվարձաններում (Մանբիջից 60 կիլոմետր հեռավորության վրա)»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է հեռուստաալիքը։

Դամասկոսում զինված ընդդիմության իշխանության գալուց հետո, այսպես կոչված, «Սիրիայի ազգային բանակը», որին աջակցում է Թուրքիան, Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Մանբիջ շրջանում վերսկսել է ռազմական գործողությունները քրդական ուժերի դեմ։

Share This