<<Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը սպասելի է և ողջունելի>>. Սիրանուշ Սահակյան

ԱՄՆ-ն երբեք Թուրքիային չի լքի Անասելի ոգորությամբ է ընդունվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանության բանաձեւի ընդունման իրողությունը։ Բոլորը կարծում են, թե իրականում ուր որ է ԱՄՆ-ն որպես պետություն ճանաչելու է Հայոց Ցեղասպանությունը։ Իրականում սակայն տեղի ունեցածը զուտ խորհրդանշական քվեարկություն է, առանց որեւէ իրավական հետեւանքի։ Պետք է լավ հիշել․ Թուրքիան ԱՄՆ դաշնակիցն է ՆԱՏՕ-ում եւ ունի գերազանց հարաբերություններ, անկախ ժամանակ առ ժամանակ նկատվող լարվածության պոռթկումների։ Ամերիկյան՝ Մերձավոր Արեւելքում գտնվող հենակետներից մեկը, ի դեմս Ինջիրլիքի ռազմակայանի, որտեղ նաեւ միջուկային մարտագլխիկներ են պահվում, գտնվում է Թուրքիայում։ Հայկական հարցը կամ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը միշտ էլ ԱՄՆ համար եղել է Թուրքիայից ինչ որ բան ստանալու շանտաժի գործիք։ Եղավ նաեւ հիմա։ Հուլուսի Աքարը՝ Թուրքիայի Պաշտպանության նախարարը ասել է, որ ռուսներից կործանիչներ չեն գնելու։ ԱՄՆ-ն հաջորդ տարի մտնում է նախընտրական փուլ․ տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, եւ պայքարը անասելի թեժ է ու անողորմ։ Հետեւաբար, հայերին նման փոքրիկ սիրաշահումներով իրենց կողմը գրավելը եւ դեմոկրատների եւ հանրապետականների ռազմավարության մաս է։ Մնացածն արդեն զգացական ու հուզական ապրումներ են, որոնց տակ չկա ոչինչ։
