Սիրանուշ Սահակյան․ «Բաքվում պահվող հայ գերիների ազատումը իրավական չէ, այլ՝ քաղաքական հարց
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և հայ մյուս գերիների ճակատագիրը կախված է ոչ այնքան իրավական, որքան քաղաքական ու դիվանագիտական լուծումներից, ArmeniaSputnik–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Եթե, օրինակ, խաղաղության գործընթացին համընթաց նաև միջազգային գործընկերների ներգրավվածությամբ հնարավոր լինի քաղաքական լուծմամբ հասնել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանը, ապա ադրբեջանական դատական ակտերը չեն կարող խոչընդոտ հանդիսանալ»,–ասաց նա։
Հիշեցրեց` ունեցել ենք նախկին ռազմագերիների հետ կապված գործեր, երբ նրանց դատապարտել են, օրինակ, 4, 6 կամ 10 տարվա ազատազրկման, սակայն քաղաքական պայմանավորվածությունների և զիջումների արդյունքում հնարավոր է եղել նրանց ազատ արձակել։
