Սերժ Սարգսյանը պատասխանել է իրեն ուղղված շնորհավորանքներին
![Սերժ Սարգսյանը պատասխանել է իրեն ուղղված շնորհավորանքներին](https://newspress.am/timthumb.php?src=disc/01-07-24/51f2b091b5fe4501722e2d537fe5adb9.jpg&w=780)
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորին շնորհակալություն է հայտնում ծննդյան օրվա առթիվ երեկ ամբողջ օրվա ընթացքում իրեն հղված ջերմ շնորհավորանքների, բարեմաղթանքների, սրտառուչ խոսքերի, բազմաթիվ հեռախոսազանգերի, պարտավորեցնող գնահատականների համար:
Սերժ Սարգսյանը փոխադարձաբար մաղթում է բոլորին քաջառողջություն, հաջողություններ, ընտանեկան երջանկություն՝ վստահեցնելով, որ բոլոր փորձությունները դիմակայելի են, ամենաանհասանելի թվացող նպատակներն անգամ իրագործելի են, երբ կա աներեր հավատ, կամք և վճռականություն, սեր միմյանց ու մեր Հայրենիքի հանդեպ: