Սարգսյանի գործով դրսևորվում են դրվագներ, որոնք խնդիր ունեն ոչ միայն օրենքի, այլև բարոյականության հետ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Սերժ Սարգսյանի գործով դատավարության ընթացքում դրսևորվում են խայտառակության այնպիսի դրվագներ, որոնք խնդիր ունեն ոչ միայն օրենքի, այլև բարոյականության հետ։
Ակնհայտ կեղծիքներ, իրավիճակը բացահայտորեն խեղաթյուրելու փորձեր և անպարկեշտ վարքով «գործ կարողների» մի ամբողջ խմբավորում։
Բնականաբար, այս գործը ապագա չի կարող ունենալ, սակայն նպատակը մեկն է՝ թեման շահարկելով դաշտը լցնել զրպարտությամբ, արհեստական օրակարգ պահել և մարդկանց մշտապես թիրախավորման տիրույթում պահել։
Սա զարմանքի արձանագրում չէ, այլ փաստերի ֆիքսում, որոնք ժամանակի ընթացքում կոնկրետ անձանց իրավական պատասխանատվության դաշտ են տեղափոխվելու»։
