Ռուսաստանում արգելափակվել են Telegram-ը և WhatsApp-ը

Ռուսաստանի իշխանությունները մեծացրել են ճնշումը WhatsApp-ի և Telegram-ի վրա։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։

«Ռոսկոմնադզոր»-ը ընդունել է, որ Ռուսաստանի տասնյակ շրջաններում Telegram և WhatsApp հաղորդագրությունների հավելվածների աշխատանքի խափանումները պատահական չեն, այլ հենց իր գործողությունների արդյունքն է։ Օգոստոսի վերջից ի վեր նշված ծառայություններում զանգերը արգելափակվել են, և այժմ սահմանափակումները տարածվում են դրանց հիմնական գործառույթների վրա, ինչը նշանավորում է թվային գրաքննության հաստատման նոր փուլը։

Հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի մի քանի շրջանների՝ հիմնականում հարավի օգտատերերը սկսեցին զանգվածաբար բողոքել Telegram և WhatsApp հաղորդագրությունների հավելվածների ծառայության խափանումներից: Երկու օր անց «Ռոսկոմնադզոր»-ը հաստատեց, որ մասամբ սահմանափակում է իրենց ծառայությունը՝ հանցագործների դեմ պայքարելու համար:

Share This