Ռուսաստանի ՀՕՊ-ը ոչնչացրել է 203 ուկրաինական անօդաչու թռչող սարք
Ռուսաստանի ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել է 203 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Մոսկվայի տարածաշրջանի, Լենինգրադի մարզի և Սև ծովի ջրային տարածքի վրա: Հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Նովգորոդի, Օրյոլի, Պենզայի, Պսկովի, Ռոստովի, Սամարայի, Սարատովի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի մարզերի, Մոսկվայի շրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության եւ Սեւ ծովի ջրատարածքի տարածքներում ոչնչացվել են 203 Ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, ասված է հաղորդագրության մեջ:
ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վնասվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգիստը:
