Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 1000 զինծառայողի մարմիններ
Այս տարի առաջին անգամ Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհվածների մարմինները։ Ըստ ԱՊԱ-ի՝ փոխանակումը տեղի է ունեցել 1000-ի և 38-ի հարաբերակցությամբ։
Ըստ տեղեկությունների՝ Ռուսաստանը Կիևին է հանձնել 1000 ուկրաինացի զինծառայողների մարմիններ, մինչդեռ Ուկրաինան, իր հերթին, Մոսկվային է հանձնել 38 ռուս զինծառայողի մարմին։
