Ռուսաստանը հայտնում է ԱԹՍ-ի հարվածների հետևանքով 3 քաղաքացու վիրավորելու մասին

Բելգորոդի շրջանում անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով վիրավորվել է երեք քաղաքացի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի հայտարարությանը:

«Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով վիրավորվել է երեք խաղաղ բնակիչ»,-նշել է Գլադկովը:

Share This