Ռուսաստանը «Ադրբեջանին չի հանձնել» Լեռնային Ղարաբաղը. Գրիգորի Կարասին

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, լիովին չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։

Կարասինն ընդգծել է, որ Գրիգորյանը պետք է ծանոթանա այս հարցում հայ քաղաքական գործիչների հայտարարություններին։

Պետք է անդրադառնալ հայ քաղաքական գործիչների ձայնագրություններին և ելույթներին՝ ներառյալ բարձրագույն ղեկավարության։ Այնտեղ այդ հարցերի պատասխաններն արդեն պարունակվելու են։ Այդ գրառումները հայտնի են, թող կարդա»,-ասել է Կարասինը։

 

Share This