Ռուսական զորքերը գնդակոծել են Զապորոժիեի Վոլնյանսկ քաղաքը. զոհվել է 7 մարդ
Ռուսական զորքերը շաբաթ օրը՝ հունիսի 29-ի կեսօրին, հարձակվել են Զապորոժիեի շրջանի Վոլնյանսկ քաղաքի վրա, հայտարարել է Զապորոժիեի շրջանի ղեկավար Իվան Ֆեդորովը, փոխանցում է РБК-Украина-ն։
Նրա խոսքով՝ վնասվել է ենթակառուցվածքային օբյեկտ։
Ֆեդորովը հայտնել է նաեւ, որ զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Հայտնի է 10 վիրավորի մասին։