Ռուսական բանակը ճեղքել է ճակատը Նյու Յորքի և Տորեցկի ուղղությամբ (Քարտեզ)

Ռուսական զորքերը երեկ անցան անսպասելի հարձակման` ճեղքեցին ուկրաինական պաշտպանությունը Գորլովկայից` առաջ շարժվելով Նյու Յորքի և Տորեցկի ուղղությամբ: Առաջանալով 2 կմ, ռուսական ուժերը հայտնվել են Տրոեցկի հարեւանությամբ գտնվող Պիվնիչնոե բնակավայրի «դռների առաջ»:
Զանգվածային օդային և հրետանային հարվածներից հետո զրահախմբերը գրոհային գործողություններ են սկսել հինգ շրջաններում:
Ուկրաինացի ռազմական վերլուծաբաններն ընդունել են ռուսական զորքերի հաջողությունը: Երեկ նրանք հայտնել են, որ ՌԴ զինված ուժերը Մայորսկի անցակետից առաջ են շարժվել դեպի Պիվնիչնոե գյուղի արևելյան ծայրամաս՝ գրավելով պոմպակայանը և երկաթուղու մի հատվածը մինչև 1,83 կմ խորությամբ։
Տրոեցկի պաշտպանական շրջանը, որը կառուցվել է տարիներով, հիմա ամենաամուրներից մեկն է: Ճակատային գրոհով միգուցե այն հնարավոր է գրևևավել, բայց միայն հսկայական կորուստների գնով: Ու քիչ հավանական է, որ այս հարձակումն այն գրավելու նպատակ ունի: Ավելի նման է հետեւյալին:

Ռուսական ուժերը, ինչպես արդեն քանիցս ենթադրել ենք, մասշտաբային օպերացիա են իրականացնում Օչերեըինոյի եւ Չասով Յարի ուղղություններից, նպատակ ունենալով դուրս գալ Տրոեցկի այս պաշտպանական համակարգի թիկունք: Իսկ ահա ճակատային հարձակմամբ ռուսները կաշկանտում են ուկրաինական ուժերին` թույլ չտալով ռեզերվբեր տեղափոխել այն հատվածներ:

 

Share This