Ռուբիկ Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 5 անշարժ գույք, 1 գույքի գնման իրավունք, 2 ավտոմեքենա

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Կարապետի Հակոբյանից և վերջինիս փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

5 անշարժ գույք, 1 գույքի գնման իրավունք.

2 տրանսպորտային միջոց:

Share This