Ռուբեն Հայրապետյանը խուճապի մեջ է, մոռացել է թվերը․ Աշոտ Աղաբաբյան

«Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը ասել է․ «Մեկ ամիս առաջ հայտարարություն եղավ Աղաբաբյան Աշոտի վերաբերյալ, որն իրեն Բուռնաշ է հռչակել: Այդ անձնավորությունը կեղծ մատնություն է արել»,-ասաց ՀՖՖ նախկին նախագահը եւ շեշտեց, որ եթե չապացուցվի Աշոտ Աղաբաբյանի հայտարարությունը, ուրեմն պետք է կեղծ մատնության համար քրեական գործ հարուցվի նրա դեմ:
«Նա մեղադրել է ինձ այն բանի մեջ, որ ՈՒԵՖԱ-ն Հրազդան մարզադաշտին Իտալիայի խաղից առաջ գումարներ է հատկացրել, եւ ես այդ գումարները յուրացրել եմ: Ամբողջ աշխարհը գիտի, եւ բոլորի ծիծաղն է գալիս, որ ՈՒԵՖԱ-ն երբեւէ որեւէ մասնավոր կամ պետական կառույցի գումար չի հատկացնում: Աշխարհն էլ, որ շուռ գա, ՈՒԵՖԱ-ն, բացի իր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից որեւէ մեկին գումար չի հատկացնում»,-ասել էր Հայրապետյանը։
«Հրապարակի» հետ զրույցում Աշոտ Աղաբաբյանն այս առնչությամբ ասաց․ «Նորից կրկնում եմ՝ ես ամսաթիվը չեմ հիշում, բայց 2012-ին իրենք ներդրում են արել փետրվար ամսին։ Այսինքն՝ մենք փողի հետ կապ չունենք, իրենք մեզ փող չեն տվել։ Ռուբեն Հայրապետյանը ոնց որ խուճապի մեջ է, մոռացել է թվերը։ Ասում ա՝ 2012 -ին ներդրում չենք արել․․․ ո՞նց չեք արել։ 280 միլիոն դրամի ներդրում են արել, տաբլոները և լուսատախտակի լույսերը ի պահ են տվել մեզ, մենք նրանց հետ 20 տարվա պայմանագիր ենք կնքել, որ Հայաստանի հավաքականը խաղերը պիտի անցկացնի «Հրազդան» ստադիոնում։ Էդ ամենը ինչը փաստերով, ակտերով, ամեն ինչով գրանցված է։ Հիմա ինքը ինչ է արել, ինչ չի արել, ես ինչ կապ ունեմ»։Ինչ վերաբերում է սուտ մատնությանը, ապա Աղաբաբյանն ասում է․«Ուրեմն՝ սուտ մատնությունն ինքն է, գործ տվողն էլ է ինքը։ Ես՝ Աղաբաբյան Աշոտս, կյանքում գործ տված չկամ ու իմ անունը պարզ, մաքուր ամբողջ հայ ժողովուրդը գիտի։ Ես գնացել, արյուն եմ թափել, որ մեկի վրա գործ տամ կամ չգիտեմ ի՞նչ անեմ․․․ ես իմ հայրենիքիս ծառայել եմ, ծառայում եմ, մինչև կյանքիս վերջ էլ ծառայելու եմ։ Մենք ինչ արել ենք «Հրազդան» ստադիոնի համար, արել ենք մեր հաշվին։ Մի բան արվել է ֆեդերացիայի հաշվին ու դրա համար 20 տարով անվճար ստադիոն ենք տվել։ Եվ ինքը ինչ խոսում է , օդի մեջ է խոսում, ես ինչ խոսում եմ, դրա բոլոր փաստաթղթերն ունենք» ։
Աշոտ Աղաբաբյանը հավելեց, որ մոտ 2 շաբաթ առաջ 6-րդ վարչությունը եկել և այդ ամենը ստուգել է։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )