Ռետրո հուշեր՝ Սոնա Ռուբենյանի նոր տեսահոլովակում

Սոնա Ռուբենյանն անցյալից նոստալգիկ տրամադրություն է արթնացրել իր նոր՝ «Ալո» տեսահոլովակում։ Անցյալից ծանոթ իրեր՝ հեռախոս, հեռուստացույց, վարսահարդարման պարագա ու ռետրո գույներ՝ այս ամենն ընդգրկված են երգչուհու նոր աշխատանքում։ Ինքը՝ Սոնան, եւս ռետրո ոճում է։ Նա կրում է նարնջագույն կոստյում՝ երկար ու կիսաճեղքավոր շրջազգեստով, սեւ զուգագուլպաներ ու բարձր հարթակով կոշիկներ։ Հերոսուհին դիտում է «Երջանկությահ մեխանիկա» ֆիլմը, թերթում հին ամսագրեր՝ մի խոսքով հետ բերում անցյալի ջերմ ու մտերմիկ հուշեր։

Երգի հեղինակները Նիկ Էգիբյանն ու Գրիգոր Կյոկչյանն են, իսկ յուրահատուկ տեսահոլովակը նկարահանել է Ռոբերտ Քոլոյանը։

Share This