«Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» գոլառատ խաղում հաղթողին չորոշեցին(տեսանյութ)

 

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի շրջանակում  Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ուժերը չափեց  «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Խաղն անցավ անչափ լարված ու հետաքրքիր պահերով, թիմերը երեքական գնդակ ուղարկեցին միմյանց դարպասը։

Հանդիպման հաշիվը բացեց Սիլվան, 10 րոպե անց տանտերերի կազմում նախ աչքի ընկավ Կամավինգան, իսկ ևս երկու րոպե անց՝ Ռոդրիգոն։

Երկրորդ խաղակեսի մեկնարկից 20 րոպե անց հյուրերի ֆուտբոլիստ Ֆոդենը հրաշալի հարվածով հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Րոպեներ անց Գվարդիոլայի թիմը առաջ անցավ հաշվի մեջ, այս անգամ շքեղ հարվածով աչքի ընկավ պաշտպան Գվարդիոլը։ Մադրիդցիների երրորդ գոլն իր հաշվին գրանցեց Վալվերդեն, որը անչափ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ: Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին։

Share This