ՌԴ ԶՈւ-երը 2026 թվականի փետրվարի սկզբից գրոհում են բոլոր ուղղություններով․ գլխավոր շտաբի պետ

Ռուսաստանի զինված ուժերը 2026 թվականի փետրվարի սկզբից գրոհում են բոլոր ուղղություններով. չնայած ձմեռային ծանր պայմաններին, ռազմական հատուկ գործողության գոտում 12 բնակավայր (200 քառակուսի կիլոմետր տարածք) անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը «Կենտրոն» խմբավորման ստուգման ժամանակ։ Տեղեկությունը փոխանցում է ՊՆ մամուլի ծառայությունը։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդես է եկել այլ հայտարարություններով։

Այսպես, առավել համառ մարտեր են ընթանում «Կենտրոն» զորախմբի պատասխանատվության գոտում. զինվորականները զարգացնում են հարձակումը Դոբրոպոլիեի ուղղությամբ: Ռուսաստանի բանակը նաև շարունակում է ընդլայնել «անվտանգության գոտին» Սումիի և Խարկովի մարզերի սահմանամերձ շրջաններում՝ վերահսկողության տակ վերցնելով Պոպովկա, Սիդորովկա և Չուգունովկա բնակավայրերը: «Արևելք» խմբավորումն ազատագրել է Ստարովկրաինկա, Պրիդորոժնոյե, Զալիզնիչնոյե, Ցվետկովոյե բնակավայրերը։

Share This