«Պռոշյանի» կոնյակը համարվել է կեղծ և արգելվել դրա մուտքը Ռուսաստան Ռուս հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովի տելեգրամյան

«Պռոշյանի» կոնյակը համարվել է կեղծ և արգելվել դրա մուտքը Ռուսաստան

Ռուս հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովի տելեգրամյան էջում հայտնում է, որ Ռուսաստանում «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան չեղյալ է հայտարարվել` «կեղծված արտադրանք» ճանաչվելու պատճառով։

Սոլովյովի էջում ասվում է, որ «Ռոսալկոգոլտոբակկոնտրոլ»-ը հիշեցնում է, որ Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող բոլոր ալկոհոլային խմիչքները պետք է խստորեն համապատասխանեն ստանդարտներին և տեխնիկական բնութագրերին: Իսկ հայտնաբերված խախտումները լիցենզիան չեղյալ համարելու հիմք են»:

Ըստ նույն աղբյուրի` գործակալությունն արդեն դատական ​​հայց է ներկայացրել լիցենզիան կասեցնելու համար: Գործը քննվելու է արբիտրաժային դատարանում: Սա, թերեւս, Փաշինյան-Պուտին հանդիպման առաջին արձագանքներն են:

Share This