Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին 71-ամյակի առթիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ծննդյան օրվա առթիվ։

Բելառուսի նախագահն այսօր նշում է իր 71 ամյակը․

Թանկ եմ գնահատում մեր բարի, ընկերական հարաբերությունները, որոնք թույլ են տալիս անկեղծորեն և հանգամանորեն քննարկել ամենաբարդ հարցերը և կայացնել հավասարակշռված, հեռատես որոշումներ, որոնք լիովին համապատասխանում են Ռուսաստանի և Բելառուսի եղբայրական ժողովուրդների շահերին, նշել է ՌԴ նախագահը:

Share This